ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները:
Ժամը 14։00-ի դրությամբ
Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 243-ը կամ 38․69 տոկոսը։
Իջևանում՝ 33 090 ընտրողից 5629-ը կամ 17,01 տոկոսը։
Ստեփանավանում՝ 13 333-ից 2572 ընտրող կամ 19,29 տոկոսը։
Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 92-ը կամ 13,55 տոկոսը։
Արզնի համայնքում՝ 2052 ընտրողից 234-ը կամ 11,40 տոկոսը:
Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 20 770-ը կամ 25․71 տոկոսը: