ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները:
Ժամը 11:00-ի դրությամբ
Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 5 460 ընտրող կամ ընտրողների 17,25 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 760-ը կամ 5,70 տոկոսը:
Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 34 հոգի կամ 5,01 տոկոսը:
Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 52 ընտրող կամ 4 տոկոսը:
Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 1 985-ը կամ 6 տոկոսը:
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 10,30 տոկոսը կամ 8321 մարդ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։