Նոյեմբերի 14-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կրոնավիրուսային հիվանդության 882 նոր դեպք: Կատարվել է 9202 թեստավորում: Առողջացել է 1668 պացիենտ, գրանցվել է 40 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 328 963 դեպք, որոնցից 293 760 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 26 810 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7016 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1377 է:
Ընդհանուր կատարվել է 2 246 603 թեստավորում: