Նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Արցախի ԱՆ-ը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է Արցախի առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00: