«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառպետության տարածքում ծառատունկ է իրականացվել:
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է ծառատունկից լուսանկարներ՝ արված թռչնի թռիչքի բարձրությունից:
Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները տնկել են 1000 տնկի: