Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է, երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը՝ հայտնել է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
Շուշիի անցակետի մոտ գրանցված դեպքի հետևանքով Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան՝ Արցախի ԱԱԾ-ի հայտարարությունը:
Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած դեպքի մասնակից Ստեփանակերտի բնակիչն Արցախի քննչական կոմիտեում է:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ՝ ասել է Լավրովը:
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ռումինացի պատգամավորի հայտարարությունը:
ՀՀ արտգործնախարարը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Արցախում աճյունների որոնողական աշխատանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 1251 նոր դեպք, առողջացել է 2192, մահացել՝ 39 մարդ: