Քանաքեռում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել սպանության և ապօրինի կերպով զենք կրելու, պահելու համար: Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Տեղեկությունը հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: «Լուրերին» հայտնի է դաձել, որ երեք մեղադրյալներն էլ դեպքի օրը սպանված նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիներն են:
Երեկվա դրությամբ գործով ձերբակալվածները 5-ն էին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ի գիշերը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան բակում հնչած փոխհրաձգության հետևանքով տեղում սպանվել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույ մականունով հայտնի 43-ամյա Արթուր Ղազարյանն ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանը:
Իսկ 61-ամյա նախկին պատգամավորն ու 38-ամյա Արթուր Բորյանը մահացել են հիվանդանոցում։
Կրակոցների հետևանքով նաև 4 վիրավոր կա, որոնցից երկուսը Արտուշ Սիմոնյանի որդիներն են։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան