Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:
Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը:
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին Արցախի ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն: