Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը:
Նորակառույց լուսավորության ցանցի երկարությունը շուրջ 2 կմ է, որում տեղադրվել են 70 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի արժեքը շուրջ 7 միլիոն 998 հազար դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: