2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի գազի ներքին ցանցը: Կառուցվել է շուրջ 530 մ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 75 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:
Ծրագրի արժեքը 6 միլիոն 360 հազար դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: