Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 11-ին բաժին է ներկայացել Արթուր Ս.-ն, որը Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (փաստաթուղթ կեղծելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: