Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետը երկրի պաշտպանության ուժերին հրահանգել է 130 կմ փշալարեր տեղադրել երկրի արևելյան սահմանին՝ նախապատրաստվելու համար հնարավոր հիբրիդային հարձակման, փոխանցում է Էստոնիայի ազգային հեռուստառադիոհեռարձակողը (ERR):
Նախարարի խոսքով՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով Բելառուս-Լեհաստան սահմանին ստեղծված իրավիճակում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում էստոնական սահմանը պաշտպանելու համար:
Լաանետը հավելել է, որ Էստոնիայի իշխանությունն ամեն օր շփվում է դաշնակից երկրների պաշտոնյաների հետ՝ իրավիճակի սրման դեպքում գործողությունների համակարգման համար: