Տեխնոլոգիան պետք է ծառայի հանրությանը բարիք ստեղծելու համար։ «Տեխնոլոգիան հանուն բարիքի» խորագրով կոնֆերանսն այսօր անցկացվեց Գյումրիում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում։ Տեխնոլոգիական կոնֆերանսի կազմակերպիչ Սիներջին մեկ հարկի տակ է հավաքել ՏՏ ոլորտի Հայաստանի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը մարզերում։
Միջոցառումը Գյումրու մասնաճյուղի հնգամյակի առիթով է։ Տեխնոկոնֆերանսը նպատակ ունի որոնել բարիք ստեղծելու ուղղությունները, գաղափարների գրոհ կազմակերպել և օժանդակել տեխնոլոգիական ոլորտում սկսնակներին։
Սիներջի Գյումրին հիմնադրվեց հինգ տարի առաջ։ Գյումրիում գործելն ու հաջողություններ արձանագրելը բավականին հավակնոտ էր թվում։ Գրասենյակն սկսեց գործել, կայացավ, այժմ ամփոփում են հաջողությունները, փորձում վերլուծել բացթողումների ու թերացումների պատճառները, պլանավորում հաջորդ հինգ տարին։
Ընթացքում փոխվում են նաև առաջնահերթությունները․ Գյումրին ժաանակին արդյունաբերական կենտրոն էր, հիմա՝ զբասաշրջության, իսկ ապագան՝ տեխնոլոգիայինն է՝ ասում են կոնֆերանսի մասնակիցները: Կոնֆերանսին Այ Թի ոլորտի պրոֆեսիոնալները սեփական գիտելիքներն ու գաղափարները ներկայացրին մասնակիցներին: