ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հյուրընկալել է 1974 թ. աշխարհի փոխչեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆուտբոլային հետագա համագործակցության շուրջ «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչները շուտով կայցելեն ֆուտբոլի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ենթակառուցվածքներին և պայմաններին: