Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմից տուժածներ չկան։