Բելառուսը պետք է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մի քանի դիվիզիոն տեղակայի արևմտյան և հարավային ուղղություններում: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է БЕЛТА-ն։
Նա նշել է, որ բելառուսական բանակը բարձր ճշգրտության սպառազինություն ունի, սակայն անհրաժեշտ է ռուս գործընկերների հետ համագործակցությամբ շարունակել բանակը նոր տեխնիկայով հագեցնել։ Մինսկն ակնկալում է ստանալ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:
Լուկաշենկոն հավելել է, որ բելառուսական «Պոլոնեզ» համակարգերի առավելագույն հեռահարությունը 300 կմ է, իսկ «Իսկանդերինը»՝ 500 կմ, ուստի կոնկրետ ուղղություններով հարված հասցնելու համար Բելառուսին անհրաժեշտ կլինեն ռուսական համակարգեր: