Հնդկաստանի Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանի իշխանությունները, որի կազմի մեջ է մտնում Նյու Դելին, հայտարարել են նոյեմբերի 15-ից սահմանափակումներ կիրառելու մասին՝ պայմանավորված մայրաքաղաքում օդի վտանգավոր աղտոտվածությամբ: Այս մասին հայտնել է Նյու Դելիի գլխավոր նախարարը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ մայրաքաղաքի բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման, իսկ պետական հաստատությունները մեկ շաբաթ կաշխատեն հեռավար ռեժիմով: Մասնավոր ընկերություններին հորդորել են հնարավորինս շատ աշխատակիցների աշխատանքը կազմակերպել տնից: Բացի այդ, Նյու Դելիում բոլոր շինարարական աշխատանքները նոյեմբերի 14-17-ը կարգելվեն:
Նյու Դելիում և արվարձաններում օդի վիճակը կտրուկ վատացել է նոյեմբերի 5-ից: Քաղաքի բնակիչներն ավելի հաճախ են դիմում բուժհաստատություններ՝ օդի աղտոտվածության հետևանքով ինքնազգացողության վատացման պատճառով: