Նախօրեին Քանաքեռում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է 5-ի: Ձերբակալվել է դեպքի օրը հրազենային վնասվածք ստացած 19-ամյա երիտասարդը: Հայտնում է Քննչական կոմիտեն: Գործով մյուս 4 ձերբակալվածները սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիներն են:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ի գիշերը փոխհրաձգության հետևանքով տեղում սպանվել են քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույ մականունով հայտնի 43-ամյա Արթուր Ղազարյանն ու 37-ամյա Արայիկ Խաչատրյանը:
Իսկ 61-ամյա նախկին պատգամավորն ու 38-ամյա Արթուր Բորյանը մահացել են հիվանդանոցում։ Փոխհրաձգության հետևանքով 4 վիրավոր կա:
Թե ինչն է եղել դեպքի պատճառը, դեռ հայտնի չէ: