Նոյեմբերի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի Գորայք, Արագածոտնի մարզի Ափնագյուղ և Ալագյազ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 6 տուժած։