Նոյեմբերի 12-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4445 նոր դեպք, գրում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3508 մարդ, մահացել է 77 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 775826 դեպք, որոնցից 708820 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10816:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50782 հետազոտություն, 30215-ը՝ հակամարմինների արագ թեստով, 20567-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 8.75% է, վերջին 14 օրվանը՝ 10.02%, վերջին 7 օրվանը՝ 10.06%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.032.939 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7103 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 55 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6856 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1324 անձ: