ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Ենգիբարյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Վիկտոր Ենգիբարյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: