Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ:
«Խոսել ենք այս տարի հուլիսի վերջին Վրաստան կատարած այցիս և հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքների մասին։
Մեր վրացի գործընկերոջը նաև փոխանցել եմ Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների և միությունների կոնտակտներ, որ համատեղ ակտիվացնենք երկու երկրների բիզնես համայնքների միջև համագործակցությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։