Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը, կառուցվել է էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայան:
Նորակառույց լուսավորության ցանցի երկարությունը 1.3 կմ է, որում տեղադրվել են 36 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:
Ծրագրի արժեքը շուրջ 9 միլիոն 377 հազար դրամ է, որի 55 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45 %-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: