Պետությունը Սյունիքում կառուցում և շարունակելու է կառուցել բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության, Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ: Հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ վստահեցնելով, որ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր համայնքներում շինարարներն այս պահին էլ աշխատում են ճանապարհների բարեկարգման համար:
«Պետությունը միայն հաջորդ տարի 500 կմ դաշտամիջյան ճանապարհ է պլանավորում նախագծել կամ դրա մի մասը կառուցել: Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ: Բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասի հետ կապված հընթացս խնդիրներ են առաջանում, պլանավորում ենք անել: Պրոցես է, անում ենք: Բոլոր այդ համայնքներն այժմ էլ կապ ունեն, տրանսպորտ և տեղաշարժ կան»,- ասաց Սանոսյանը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան