ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» միջոցառման ընթացքում անցկացվել է «Ճանապարհային անվտանգության և երթևեկության կառավարում» պանելային քննարկում, տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
Քննարկման ընթացքում կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը պատմել է նախարարության նոր ծրագրի մասին, որը խթանելու է Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման համար փաստահենք և փորձարարական քաղաքականությունների մշակումը։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։