Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը մարզում:
Նոյեմբերի 12-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու՝
502 նոր դեպք,
առողջացել է 355 հոգի,
98 հոգի բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում,
18 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է,
677 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։
Գրանցվել է 16 մահ։
Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ մարզում պատվաստվել է 35310 քաղաքացի, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 25441 հոգի։