Նոյեմբերի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։
«Սիրելի՛ համալսարանականներ, նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա: Իհարկե, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար:
Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝
կրել դիմակ,
պահպանել սոցիալական հեռավորություն,
հետևել ձեռքերի հիգիենային»,- ասված է ԵՊՀ Ֆեյսբուքի գրառման մեջ: