Նոյեմբերի 12-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կրոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Կատարվել է 11431 թեստավորում: Առողջացել է 2044 պացիենտ, գրանցվել է 70 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326830 դեպք, որոնցից 289900-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:
Ընդհանուր կատարվել է 2.227.063 թեստավորում: