ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 12-ին համատեղ դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսոմոտորային ուղևորափոխադրում կատարող 27 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում․ կանոնավոր ուղևորափոխադրման ընթացքում 2 ուղևոր դիմակ չի կրել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրը։