Ըստ Defense News-ի՝ չեղարկվել է թուրքական BMC և հարավկորեական Doosan and S&T Dynamics ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան և Հարավային Կորեան ստորագրել էին համաձայնագիր՝ ըստ որի, հարավկորեական երկու ընկերություններ թուրքական «Ալթայ» տանկերի համար պետք է մատակարարեին շարժիչներ և փոխանցման մեխանիզմներ: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և հարավկորեացի նախարար Կանգ Յուն Հոյի հանդիպման ժամանակ ստորագրված համաձայնագիրը չեղարկվել է։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Թուրքական ընկերությունից հայտնել են, որ համատեղ արտադրության տարբերակը չի հաստատվել այնպես, ինչպես նախատեսված էր: Այժմ համաձայնություն է ձեռք բերվել կորեական արտադրության մարտկոցներ գնելու մասին: Ընկերության անանուն աղբյուրը հայտարարության մեջ նշել է.
«Մեզ մտահոգում է, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Հարավային Կորեայի վրա, որպեսզի չխրախուսի տանկի շարժիչների տեխնոլոգիաների փոխանցումը Թուրքիային»։