Նոյեմբերի 11-ին Հայաստանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Զբոսաշրջություն, մշակույթ և թվայնացում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է երկրի IT ներուժը զբոսաշրջության ոլորտում և համավարակի ազդեցությունը նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։
Կլոր սեղանին մասնակցել են հասարակական գործիչներ և փորձագետներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և այլ երկրներից։
Հանդիպման ընթացում շեշտ է դրվել սոցիալական զբոսաշրջության վրա, որը միտված է հասարակության տարբեր շերտերի միջև հակասությունների հարթմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի պետությունների սոցիալական և քաղաքական կայունությանը։
Կլոր սեղան-քննարկումն իրականացվել է TRAVEL HUB «Համագործակցություն» զբոսաշրջային միջազգային ֆորումի շրջանակում, ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից։