ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիային: Ցավոք, մեր ընտրանին 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:
22-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին։ 36-րդ րոպեին հեռահար հարվածով Յուրչենկոյի դարպասը գրավեց Էնիս Բարդին։
64-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը մրցակցի դարպասային հրապարակում կանոնները խախտեց մրցակցի ավագի՝ Էնիս Բարդիի նկատմամբ։ Մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, գնդակին մոտեցած Բարդին այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ ձևակերպելով դուբլ։
79-րդ րոպեին Միլան Ռիստովսկին խփեց իր թիմի 4-րդ գոլը։ 89-րդ րոպեին մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Դավիթ Տերտերյանը, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր դարպասին, գնդակին մոտեցավ կրկին Էնիս Բարդին ու կրկին գրավեց Յուրչենկոյի դարպասը՝ հեթ-տրիկ։
Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավոր բոլոր շանսերն աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար։ Նոյեմբերի 14-ին մեր ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի հավաքականին։