ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով կարգավորվում է օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:
Օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա:
«Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ»,- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Նշվում է, որ առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնելու դեպքում կկիրառվի տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: