- Խոսում ենք մի մրցակցի մասին, որին լավ ճանաչում ենք և որը մեզ է լավ ճանաչում։ Մի քանի անգամ հանդիպել ենք այս մրցակցին, որը լավ թիմ է։ Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ։ Իհարկե, դժվար է աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճել, բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ։
- Ձեր՝ հավաքականը գլխավորելու ընթացքում ֆուտբոլիստները խաղային պրակտիկայի պակաս գրեթե չէին ունենում, այս անգամ պատկերն այլ է․ Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, նաև Հենրիխ Մխիթարյանը քիչ խաղաժամանակ են ստանում վերջին տուրերում։ Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք իրենց թիմերում քիչ հանդես գալը չի ազդի հավաքականում խաղի վրա։
- Ո՛չ, այդ գործոնը չի կարող բացասական անդրադառնալ թիմի խաղի վրա։ Համաձայն չեմ, որ Մխիթարյանը պրակտիկայի պակաս ունի, նա խաղում է: Բացի այդ, մարզումները բարձր մակարդակով են անցկացվում իր թիմում։ Եվ ճանաչելով Հենրիխին և իմանալով այն պրոֆեսիոնալիզմը, որ նա ունի, կարող եմ ասել, որ համապատասխան մարզավիճակում է։ Նույնը կարող եմ ասել Տիգրան Բարսեղյանի մասին։ Նա ողջ մրցաշրջանի ընթացքում խաղային պրակտիկա է ունեցել, իսկ այս պարտադրված հանգիստը նույնիսկ ավելի լավ կարող է անդրադառնալ իր մարզավիճակի վրա։
- Ֆունկցիոնալ ի՞նչ վիճակում են Սելարայանը և Բալեկյանը։
- «Բոկա Խունիորսում» խաղացողի առջև շատ բարձր պահանջներ են դրվում և այս առումով որևէ խնդիր չկա։ Լուկասը նույնպես խաղային պրակտիկա ուներ, այս առումով էլ խնդիր չկա։