Նոյեմբերի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5751 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3647 մարդ, մահացել է 78 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 766 818, այստեղից ապաքինվել է 700 568 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 584:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 57 046 հետազոտություն, 35 082-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21964-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 10.08% է, վերջին 14 օրվանը՝ 9.95%, վերջին 7 օրվանը՝ 10.41%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 018 335 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6976 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6806 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1276 անձ: