Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանների գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները՝ թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման պատճառով՝ գրում է Ermenihaber-ը։
Սիրիայի դեմոկրատական ուժերից ստացված տեղեկության համաձայն՝ մինչ այժմ Թել Թամեր և Այն Իսա շրջանների միջև գտնվող 15 գյուղ ամբողջովին դատարկվել է։
Հաղորդվում է, որ Թուրքիան նոր ռազմական գործողություն է նախապատրաստում: Դա է վկայում «թուրք զինվորների և զրահապատ մեքենաների ուղեկցությամբ հարյուրավոր վարձկանների տեղակայումը տարբեր խաչմերուկներում»։