Նոյեմբերի լույս 6-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Նալբանդյան փողոցում գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին կասկածելի երեք տղամարդու, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով` նետել էր ձեռքի փաթեթն ու կաթուցիչը:
Պարեկայինները, պահպահնելով դեպքի վայրը, օպերատիվ խումբ էին կանչել: Րոպեներ անց պարեկայինները ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ բաժին բերման էին ենթարկել երեք տղամարդու, որոնցից մեկը` Վեդի քաղաքի, երկուսը` Երևանի բնակիչներ էին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթով դեղնականաչավուն զանգված և մոխրացված հետքերով կոտրված կաթուցիչ: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: