Գեներալ Ռատկո Մլադիչը սերբ հասարակությունը բաժանել է երկու մասի: Հասարակության մի մասը Մլադիչին հերոս է համարում, մյուս մասը՝ պատերազմի հանցագործ՝ գրում է Euronews-ը:
Մլադիչը Հարավսլավիայի փլուզման ժամանակ սերբերի առաջնորդներից մեկն էր և Խորվաթիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմների ժամանակ ղեկավարում էր մի շարք խոշոր ռազմական գործողություններ։
1996 թվականին Սերբիայի Հանրապետության մյուս ղեկավարների հետ Հաագայի Միջազգային տրիբունալի կողմից նա մեղադրվեց Սարաևոյում և Սրեբրենիցայում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար:
Նախկին գեներալի հայտնաբերումն ու տրիբունալին հանձնումը համարվում էին Սերբիայի՝ Եվրամիության կազմի մեջ մտնելու պայմաններից մեկը, իշխանությունները նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար խոստացել էին 10 միլիոն եվրո։ 2011 թվականին Մլադիչին ձերբակալել են Սերբիայում և արտահանձնել Հաագա։ Նրա դատը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին։ 2017 թվականին դատարանը սերբ գեներալին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Մլադիչի հակառակորդները պատրաստվում էին ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ պայքարի միջազգային օրը նշել նրա պատկերով պատի մոտ հանրահավաք կազմակերպելով։
Բելգրադում ոստիկանությունը, սակայն, թույլ չի տվել ակտիվիստներին ներկել Մլադիչին պատկերող գրաֆիտին: