Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով դատական նիստը:
Այս գործով մեղադրյալ են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը և նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը:
Նախատեսվում էր այսօր հարցաքննել գործով վկաներ Նիկոլայ Խաչիկյանին և Տիգրան Խաչատրյանին, սակայն նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ոստիկանության գրության համաձայն վերջիններս իրենց հաշվառման բնակարաններում չեն եղել:
Նիստին այսօր ցուցմունք է տվել գործով տուժող Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը, հայտնել՝ իր հայրը և գործով մեղադրյալ Լևոն Սարգսյանը նախկինում ընկերներ են եղել, սակայն ինչ-որ պահի իրեն անհայտ պատճառով դադարել են շփվել:
Արտաշես Ավետիսյանը այսօր դատարանում հիշել է 2008-ին առանձնատան վրա հարձակումը:
Արտաշես Ավետիսյան - Ես իմ սենյակում եմ եղել, դուռը փակ էր կողպեքով: Փորձել են ջարդեն, բայց ես եմ բացել դուռը: