Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթուղթ կեղծելու՝ 4-ական, յորացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ընտանեկան բռնության ու ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու ու համակարգչային տեղեկությունը փոխելու, դրանց ապօրինի տիրանալու, համակարգչային սաբոտաժի և ծանր վիրավորանք հասցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: