Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը համարում է ոչ թե միգրացիոն, այլ՝ քաղաքական, որը հրահրվել է ԵՄ-ում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ Լեհաստանի վարչապետի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին կքննարկեն հնարավոր նոր պատժամիջոցների հարցը ինչպես Մինսկի, այնպես էլ այն երկրների դեմ, որտեղից միգրանտներ են ուղարկվում Բելառուս։
Նա ընդգծել է, որ Բրյուսելն օգտագործելու է բոլոր միջոցները, այդ թվում՝ դիվանագիտական, Բելառուսի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար։
Խնդրին անդրադարձել է նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարար Լինհարթը: Նա հնարավոր է համարել պատժամիջոցների կիրառումը նաև միգրանտներին տեղափոխող ավիաընկերությունների նկատմամբ: