Նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է 1675 նոր դեպք: Իրականացվել է 10052 թեստավորում, առողջացել է 1277 պացիենտ, գրանցվել մահվան 69 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1353 է: Կատարվել է 2 202 322 թեստավորում: