Այսօր՝ նոյեմբերի 10֊ին, մեկնարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործով դատական նիստը։ Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցի նիստին, քանի որ նրան դատարան տանելը ռիսկային է՝ գրում է Aliq.ge-ն։
Օրվա ընթացքում տարբեր գերատեսչությունների շենքերի մոտ Սաակաշվիլու կողմնակիցները բողոքի ակցիաներ էին անցկացրել, որոնց ժամանակ 46 քաղաքացի ձերբակալվել է։
Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլու ունեցվածքի հանցավոր զավթման համար։ Նրան սպառնում է 5-8 տարի ազատազրկում: