Բոլոր միգրանտները՝ մի քանի տասնյակ օտարերկրացիներ, որոնք կարողացել էին գիշերը Բելառուսից թափանցել Լեհաստան, բերման են ենթարկվել՝ գրում է Interfax-ը։
Բելառուս սահմանապահները լեհերին մեղադրել են չորս քուրդ փախստականի ծեծելու համար:
Իրավիճակը երկու երկրի սահմանին ավելի բարդացավ անցած երկուշաբթի, երբ մի քանի հազար միգրանտ Մերձավոր Արևելքից բելառուսական տարածքից մոտեցավ Լեհաստանի հետ սահմանին՝ հույս ունենալով տեղափոխվել Եվրամիություն։
Կառույցը Բելառուսին մեղադրում է Եվրամիության սահմանների մոտ քաոս ստեղծելու համար, քանի որ Մինսկը ապօրինի միգրանտներին թույլ չի տալիս վերադառնալ իրենց հայրենիք:
Բալթյան երկրներն ու Եվրահանձնաժողովը Բելառուսի իշխանություններին մեղադրում են «հիբրիդային ագրեսիա» կազմակերպելու համար։
Վարշավայում քննարկում են Մինսկի նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու հարցը, մասնավորապես՝ սահմանի ամբողջական փակման, առևտրի դադարեցման և Բելառուսի հետ ցանկացած փոխանակման հնարավորությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ծագած խնդիրները քննարկել Մինսկի հետ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների անմիջական շփումների ժամանակ: