Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել 2022 թ. պետական բյուջեի նախագծին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրել է՝ 2022 թվականի համար կառավարությունը նախատեսում է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ:
2022 թվականի հունվարի 1-ից Երևանում 300 հազար դրամը գերազանցող գործարքները նախատեսվում է իրականացնել միայն անկանխիկ եղանակով: Կառավարության հեղինակած այդ օրինագիծը ներկայացրել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:
Վախթանգ Աբրահամյան (ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ) - Մինչև 300 հազար դրամ կանխիկով գործառնությունները թույլատրելի են, 300 հազար դրամը գերազանցող գործարքները իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև պետք է լինեն անկանխիկ: 300 հազար դրամի շեմը կանխիկով թողած, կարծում ենք, որ ավելի քան բավարար է, որպեսզի քաղաքացիների առօրյա գործառույթների տեսանկյունից անհարմարության բաղադրիչը մինիմալի հասցնենք, եթե չասենք, որ առօրյա կյանքում իրենք չեն զգալու դա: Ես համոզված եմ՝ այս օրենքը կնպաստի անկանխիկի զարգացմանը և ստվերի վերացմանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան