Նոյեմբերի 9-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6021 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3792 մարդ, մահացել է 75 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 761067, որոնցից ապաքինվել է 696921 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10584:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 52033 թեստվորում, 38545-ը՝ հակամարմինների արագ թեստով, 13488-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 11.57% է, վերջին 14 օրվանը՝ 9.78%, վերջին 7 օրվանը՝ 10.46%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.010.783 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5254 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6808 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1300 անձ: