Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Կողմերը կարծիքներ են փոխանակել 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունման մեկամյակի նախաշեմին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: