«Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն»,- Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան գրել է՝ «Այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում։ Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է Տոյվո Կլաարը։
*****
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հստակ օրը դեռ չի որոշվել: «Այս պահի դրությամբ որևէ փոխըմբռնում չկա»,- այսօր ասել է Կրեմլի խոսնակը: Նա հավելել է՝ եթե եռակողմ հանդիպման պայմանավորվածություն լինի, պաշտոնապես կհաղորդվի։ «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առջնորդների՝ մեկ տարի առաջ ստորագած հայտարարությունը չափազանց կարևոր փաստաթուղթ է, որի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- այսօր հայտարարարել է Դմիտրի Պեսկովը:
****
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու օրինագիծ է ներկայացվել Իսրայելի խորհրդարանում: Jerusalem Post-ը հայտնում է, որ օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր «Շաս» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Յաակով Մարգին, Հաիմ Բիտոնը, Մոշե Արբելը, նաև «Լապիդ» կուսակցության պատգամավորներ Յուլի Էդելշտեյնը, Իսրայել Կացը և Յոավ Կիշը:
*****
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
*****
Երևանը պետք է օգտվի պատմական հնարավորությունից և արձագանքի Բաքվի և Անկարայի խաղաղության կոչերին՝ հայտարարել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարը: Հուլուսի Աքարը ընդգծել է, թե փոխգործակցության համար լավագույն հարթակը կարող է դառնալ «3+3» ձևաչափը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և նրանց մեծ հարևանների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։