Արագածոտնի մարզում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումները շարունակվում են. նոյեմբերի 1-8-ը մարզում կատարվել է 5870 պատվաստում: Նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 33 051 պատվաստում (բնակչության շուրջ 24.5 %-ը):
Արագածոտնի մարզպետարանը հիշեցնում է, որ մարզի բոլոր առողջապահական կազմակերպություններում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով: Հիշեցնում՝ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։