Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ313+000-կմ316+350 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող մոտ 3.5 կմ-ը գտնվում է Կապան-Քաջարան հատվածում։
Կապալառուն՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարել է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Կտեղադրվեն ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Շինաշխատանքների ավարտը նախատեսված է մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։